հիմնական կայք
Լրահոս

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. Փաշինյանը՝ 1 քննությամբ բուհ ընդունվելու մասին

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. Փաշինյանը՝ 1 քննությամբ բուհ ընդունվելու մասին Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:


Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրենք գրեթե ամբողջությամբ փոխել են այս տարվա ընդունելության կարգը և հարմարեցրել այն պայմաններին, որոնք ստացել են պարետատնից ու Առողջապահության նախարարությունից:


«Այս տարի ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ: Մեկ քննությունը սահմանել ենք այսպես՝ ընտրել ենք պարտադիր երեք առարկաներից մեկը։ Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդը ընտրի:

Փոփոխություն ենք իրականացրել առաջին հայտի մեջ։ Սրանով այսուհետ խրախուսելու ենք, որ դիմորդները մեծ կարևորություն տան մասնագիտական ընտրությանը, և առաջին հայտը լինի գերակա քննության ժամանակ:

Եվս մեկ նորարարություն կա. ամբողջությամբ թվայնացրել ենք հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ից և կավարտվի հունիսի 15-ին: Հուլիսի առաջին տասնօրյակում կացկացվեն ընդունելության առաջին քննությունները: Այս հարցում համագործակցել ենք Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի որևէ ժամկետ զորահավաքի հետ կապված չխախտենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Վարչապետը անդրադառնալովհարցին, կատակեց․ «Հետո էլ ասում եք․․․ էս կորոնավիրուսի շուրջ էնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»:

Փաշինյանը հարցրեց, թե ինչպես են քննություններին մասնակցելու բանակից զորացրվածները, եթե հունիսին դեռ բանակում են լինում, ինչին նախարարը պատասխանեց. «Իրենց փոխարինում են այն զորակոչիկները, որոնք չեն մասնակցում քննություններին, այսինքն ավելի վաղ են զորակոչվում: Դիմելու գործընթացը էլեկտրոնային է, դա կարող են անել առանց զորացրվելու»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք