հիմնական կայք
Լրահոս

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու»,- ասաց վարչապետը:


Անդրադառնալով դիմակներ կրելու պարտադրանքին, Փաշինյանը նկատեց, որ մարդկանց կողմից ճիշտ դիտարկում էր արված, թե եթե փակ տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է ինչու այդ պահանջը չեն կատարում Ազգային ժողովում ու կառավարությունում. «Շատ ճիշտ դիտարկում է: Մենք պետք է ապահովենք պետական մարմիններում այդ պահանջի կատարումը: Մարդիկ կարող են առանց դիմակի լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք