211652_close_icon
views-count119410 դիտում article-date 20:31 20-05-2020

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, 28-ամյա աղջկան 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրայից տեղափոխել է անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախ թաղամասի Շարուրի 24 շենքի 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրա է նստել մի աղջիկ, ով սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի, և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը և փրկարար- հոգեբանը: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանակ համոզում էին այդ աղջկան, որպեսզի նա անցնի տուն և չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո, ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Վանիկ Պարույրյանին հաջողվում է ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և այդ աղջկան օդորակիչի վրայից տեղափոխում է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափում են ոստիկանության Չարբախի բաժանմունք: Գ.,. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ, 28-ամյա Աննա Ս.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր