հիմնական կայք
Լրահոս

Այսօր լեգենդար Զինաիդա Սիմոնյանը կդառնար 70 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լեգենդար Զինաիդա Սիմոնյանը կդառնար 70 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրաձգություն մարզաձևի համաշխարհային ամենափայլուն աստղերից մեկը երևանցի Զինաիդա Սիմոնյանն էր: Նա այսօր կդառնար 70 տարեկան։ Եղել է Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի չեմպիոն, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի 56 ռեկորդ : ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, արժանացել է << Մովսես Խորենացի >> պարգևի, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ էր:


Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձավ ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ, ուսմասվար, ապա ` տնօրեն : Ավաղ, նա կարճ ապրեց: Կարճատև հիվանդությունից հետո, 2012թ. մարտի 23-ին, 62 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց մեծանուն հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը :

Նրա համար առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն էր։ Մեծ հայրենասերը երջանիկ ապրելու լավագույն միջոցը համարում էր երկրի անխոցելի պաշտպանությունը ,մեր ազգային բանակը։ Իր ելույթներում հորդորում էր պատանիներին, որ կրակել սովորեն, տիրապետեն զենքին, ունենան սուր աչք և չդողացող ձեռք։ Հաճախ էր դիմում հայ մայրերին, որ իրենց տղաներին ուղեկցեն հրաձգարաններ։

Զինաիդա Սիմոնյանը աներկյուղ է հրաժեշտ տվել կյանքին, ինչպես վայել է մեծանուն մարզուհուն, մեծատառով մարդուն և մասնագետին, որին հայ մարզասերը իրավացիորեն համարում է Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշը։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք