հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. քաղաքացին անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. քաղաքացին անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արդեն 30 րոպե է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում են կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը անցել է կամրջից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:


Ոստիկանությունը պարզում է նաև նրա ինքնությունը, ինչպես նաև ինչն է պատճառը, որ նա դիմել է նման քայլի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք