211652_close_icon
views-count58675 դիտում article-date 15:56 20-05-2020

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 90 QO 900 համարանիշի եւ Mercedes մակնիշի 54 PP 404 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առիթվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր