211652_close_icon
views-count71063 դիտում article-date 14:48 20-05-2020

Ավտովթար Լոռու մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NV 033 համարանիշի ավտոմեքենայով Աղայան փողոցի 84/1 հասցեի մոտ կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել շինության պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր