211652_close_icon
views-count26697 դիտում article-date 14:18 20-05-2020

Ավտովթար Լոռու մարզում. 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Թիրաբյանը իր վարած Opel մակնիշի 36 OZ 563 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել մայթեզրի ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդն ու 33-ամյա ուղեւորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր