211652_close_icon
views-count35432 դիտում article-date 11:04 20-05-2020

Խոշոր ավտովթար Երևանում. «Իդեալ» խանութի դիմաց բախվել են 2 Lexus-ն ու Nissan-ը. Lexus-ներից մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 36 GZ 190 համարանիշի, Nissan մակնիշի 15 NM 017 համարանիշի և Lexus GX 470 մակնիշի 10 AO 055 հաարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus մակնիշի 36 GZ 190 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդներին առաջինը օգնության են հասել «Իդեալ» խանութների ցանցի աշխատակիցները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-դ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է գլխիվայր շրջված Lexus-ի վարորդը, ով, մինչև շրջվելը, բախվել է նշված ավտոմեքենաներին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր