211652_close_icon
views-count55551 դիտում article-date 10:17 20-05-2020

Պատվաստանյութի առաջին մեկ միլիոն խմբաքանակը հասանելի կլինի մինչև սեպտեմբեր ամիսը․ Ադրիան Հիլ․ «Ամերիկայի ձայն»

Օքսֆորդի Ջենների ինստիտուտի տնօրեն Ադրիան Հիլլը, որը համագործակցում է խոշոր դեղագործական AstraZeneca ընկերության հետ պատվաստանյութ ստեղծելու հարցում, ասել է, որ նախագծի հիմքում է դրված լայն տարածման և ցածր գին ապահովելու մոտեցումը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5426920.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նա նշում է, որ պատվաստանյութը չի լինի թանկարժեք և նախատեսված է զանգվածային մատակարարման համար տարբեր վայրեր: Այս նախագծի փորձնական պատվաստանյութը, որը հայտնի է ChAdOx1 nCoV-19 անվամբ, գլոբալ այս մրցավազքում առաջատարներից է, որը կարող է ստեղծել COVID-19-ի դեմ պաշտպանական դեղամիջոց: Վեց կապիկների վրա փորձարկման նախնական տվյալները պարզել են, որ կենդանիների մի մասի մոտ մեկ ներարկման միջոցով 14 օրվա ընթացքում զարգանում են վիրուսի դեմ հակամարմիններ, իսկ 28 օրվա ընթացքում՝ պաշտպանիչ հակամարմիններ: Պատվաստանյութը կանխել է կենդանիների թոքերի վնասումը: Հիլլը նշում է, որ կենդանիների թեստերից ստացված տվյալները քաջալերող են և մեծացնում են վստահության աստիճանը, որ մարդկային փորձարկումները նույնպես կտան դրական արդյունքներ: Դրա մասին առաջին տվյալները հասանելի կլինեն հուլիս կամ օգոստոս ամիսներին: Ապրիլին Հիլսի թիմը սկսեց պատվաստանյութի վաղ փուլի փորձարկումներ իրականցնել մարդկանց վրա: Նա հայտնել է, որ այս շաբաթվա դրությամբ ավելի քան 1000 մարդ է ընդգրկված փորձարկման մեջ: Մոտ կեսը ստացել են փորձնական պատվաստանյութի չափաբաժին, իսկ մյուս կեսը ընդգրկված են վերահսկիչ խմբում: Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ են իրակաանցնում նաև այլ ընկերություններ ներառյալ Moderna Inc- ի, Pfizer Inc- ի և BioNTech SE- ի և Չինաստանի CanSino Biologics ընկերությունը: Հիլլը Reuters-ին ասել է, որ իրենց նախագիծն ունի առնվազն յոթ արտադրական կենտրոններ ողջ աշխարհում, որոնք գտնվում են Հնդկաստանում, Եվրոպայում և Չինաստանում: Ըստ նրա, պատվաստանյութի առաջին մեկ միլիոն խմբաքանակը հասանելի կլինի մինչև սեպտեմբեր ամիսը, նույնիսկ մինչև վերջնական արդյունքների ամփոփումը:

Նմանատիպ նյութեր