211652_close_icon
views-count1120 դիտում article-date 23:56 19-05-2020

Lindores Abbey Rapid Challenge. Արոնյանն ընթանում է 6-րդ տեղում

Մեկնարկել է արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Մրցումային առաջին օրը կայացավ 4 տուր: Քիչ առաջ ավարտված 4-րդ տուրում հայ գորսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ: Այս տուրից հետո Արոնյանը 2 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Արոնյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Առաջին տուրում հայ գրոսմայստերը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր