211652_close_icon
views-count3896 դիտում article-date 23:23 19-05-2020

Մերձմոսկվայում Ми-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Մերձմոսկվայի Կլին քաղաքից 20 կմ հեռավորության վրա ՝ Զախարովո գյուղի մոտակայքում, ռազմական Ми-8 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում: Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ճահճոտ տարածքում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: Այս պահին ճշտվում է՝ քանի հոգի է գտնվել ուղղաթիռում: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները:

Նմանատիպ նյութեր