հիմնական կայք
Լրահոս

ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնել են հիմնադրամից:


«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:


Հիմնադրամից հավելել են, որ «(այս ֆինանսավորմանը) հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը և ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական և տնտեսական հետևանքների լուծման համար»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք