211652_close_icon
views-count12984 դիտում article-date 10:37 19-05-2020

Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդական կերպով կվերանա․ Էրիկ Թրամփ․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ դեմոկրատները կորոնավիրուսի համավարակն օգտագործում են իր հոր հաջողությունը նվազեցնելու համար, գրում է [url=https://www.washingtonpost.com/politics/2020/05/17/eric-trump-coronavirus/]Washington Post[/url]-ը։ Նրա կարծիքով՝ կորոնավիրուսը «գիտակցված ռազմավարություն» է, որը «կախարդական կերպով» կավարտվի քաղաքականապես ոչ նպատակահարմար դառնալուց հետո, այսինքն՝ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: «Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդական կերպով հանկարծակի կվերանա»,- պնդել է պետության ղեկավարի որդին:

Նմանատիպ նյութեր