211652_close_icon
views-count776 դիտում article-date 14:49 19-05-2020

30-օրյա վերջնաժամկետ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինանսավորումը

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 30 օր է տալիս, որպեսզի վերջինս երաշխավորի կազմակերպության ղեկավարման համակարգում բարեփոխումների իրականացումը, որին ձգտում է Վաշինգտոնը։ Հակառակ դեպքում, երկիրը կդադարեցնի ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը։ Այդ մասին ԱՀԿ-ի տնօրեն Տեդրոս Գբրեյեսուսին ուղղված նամակում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե ԱՀԿ-ն 30 օրվա ընթացքում չերաշխավորի էական բարելավում, ես ժամանակավորապես կսառեցնեմ ԱՀԿ-ի մշտական ֆինանսավորումը և կվերանայեմ կազմակերպությունում մեր անդամակցությունը»,-Twitter-ի իր էջում նամակից մի հատված հրապարակել է Թրամփը։ Նա հավելել է, որ ինքը չի կարող թույլ տալ ամերիկացի հարկատուներին շարունակել ֆինանսավորել մի կազմակերպությանը, որը չի ծառայում Ամերիկայի շահերին։ Նշենք, որ ԱՄՆ-ն տարեկան 500 մլն դոլար է փոխանցում ԱՀԿ-ին, մինչդեռ Չինաստանը՝ ընդամենը 38 մլն դոլար։ Թրամփի խոսքով՝ կազմակերպությունը վերածվել է չինական տիկնիկի և չի գրանցել խախտումները, որոնք թույլ են տրվել Չինաստանի կողմից կորոնավիրուսի բռնկման պահից սկսած։

Նմանատիպ նյութեր