211652_close_icon
views-count9651 դիտում article-date 09:37 19-05-2020

Նոր զարգացումներ` պատվաստանյութի շուրջ. ինչքա՞ն ենք մոտեցել դրա ստեղծմանը․ «Ամերիկայի ձայն»

Moderna Inc-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր փորձնական COVID-19 պատվաստանյութը մշակել է հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ կլինիկական փորձարկումների վաղ շրջանում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5424888.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը հավասար էր COVID-19-ից առողջացած մարդկանց արյան նմուշների հետ: Ուսումնասիրության մասնակիցներին տրվել է պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժին: Ինչպես նշում է Moderna-ն, բացահայտվել է, որ հիվանդի իմունիտետի բարձրացումը կախված է եղել ներարկված պատվաստանյութի չափաբաժնից: Պարզվել է նաև, որ mRNA-1273 պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է մարդկանց օրգանիզմի համար: Հիշեցնենք, որ Moderna- ն ակտիվորեն ներգրավված է նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ մշակելու ջանքերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրեց ընկերությանը անցնել աշխատանքի հաջորդ փուլին պատվաստանյութի պատրաստման հարցում: Հետազոտությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսին: Պատվաստանյութերի հետազոտության խոստումնալից արդյունքների մասին զեկույցներից հետո ԱՄՆ ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել ավելի քան 2 տոկոսով:

Նմանատիպ նյութեր