հիմնական կայք
Լրահոս

Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ է առգրավվել Վորոնեժում

Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ է առգրավվել Վորոնեժում ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը: Ինչպես փոխանցում է EADaily-ն, հաստատված տեղեկությունների համաձայն՝ ուղեբեռը հայտնաբերվել է ճանապարհային ոստիկանության կողմից, որն ուղարկել է փորձաքննության, գրում է Tert.am-ը:


Աղբյուրի տվյալներով՝ Վորոնեժի օդանավակայանի մուտքի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին 3 մեծ բեռնատարներ էին սպասում, որոնք պետք է հետագայում ուղեբեռը հասցնեին Ստավրոպոլ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօրինական ուղեբեռը ժամանել է Հայաստանից մայիսի 9-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել:

Ծխախոտը տեղափոխել էր ԱԻՆ-ի ինքնաթիռը, որի թռիչքը մեկնարկել էր Երևանից և ըստ փաստաթղթերի՝ ուղևորվելիս էր եղել Աֆղանստան: Ուղեբեռն ընդհանուր առմամբ 40 տոննա էր կշռում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք