211652_close_icon
views-count19176 դիտում article-date 21:14 18-05-2020

Վանաձորում գործող «Տաթև» արվեստի կենտրոնի սաներն անգամ արտակարգ իրավիճակում չխախտեցին ավանդույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորում գործող «Տաթև» արվեստի կենտրոնի սաներն անգամ արտակարգ իրավիճակում չխախտեցին ավանդույթը՝ փոքրաթիվ խմբով այցելելով Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարան: Երկար ընդմիջումից հետո կարոտով լցված սաներն իրենց բաց դասը անցկացրեցին թանգարանի բակում՝ խմբի գեղարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյանի և թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի նախաձեռնությամբ: Տաթևցիների ելույթից հետո տնօրեն Լենա Անթառանյանը իր շնորհակալական խոսքը հղեց պարուսույց Տաթև Գալստային և երեխաներին, մաղթելով առողջություն և հույս հայտնեց, որ եկող տարի այս օրը կնշեն ամբողջական թիմով և լիարժեք համերգային ծրագրով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր