211652_close_icon
views-count6158 դիտում article-date 19:58 18-05-2020

Կորեայում հանդիսականների փոխարեն սեքս-տիկնիկներ են նստեցրել

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Հարավային Կորեայի առաջնության «Սեուլ»-«Կվանչժու» խաղի (1:0) ժամանակ: Խաղից առաջ, որը կորոնավիրուսի պատճառով պետք է ընթանար առանց հանդիսականների, Dalcom ընկերությունը ակումբին առաջարկել է տրիբունաներում տեղերը լրացնել: Ընդհանուր առմամբ «Սեուլ Ստեդիում» մարզադաշտում տեղադրել են 30 մանեկեն. 28-ը կանացի, 2-ը՝ տղամարդու: Սակայն երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ մանեկեններն ավելի շատ նման են սեքս-տիկնիկների: Շուտով պարզվել է, որ որոշ տիկնիկների վրա առկա են պոռնոգրաֆիկ կայքերի գովազդներ, ինչը Հարավային Կորեայում արգելված է: «Սեուլը» ներողություն է հայտնել և նշել, որ չեն իմացել, որ իրենց սեքս-տիկնիկներ են տրամադրելում: Ակումբում մտածել են, որ դրանք սովորական մանեկեններ են լինելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր