211652_close_icon
views-count147541 դիտում article-date 19:29 18-05-2020

Խոշոր ավտովթար Երևանում. ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին. ЗИЛ-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ այսօր Երևանում տեղի ունեցած ավտովթարից: Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի դիմաց բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանը, ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր