211652_close_icon
views-count681 դիտում article-date 19:51 18-05-2020

Լոզանում է գտնվում օլիմպիական շարժման թանգարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամեն տարի մայիսի 18 –ին նշվում է թանգարանների միջազգային օրը։ Լոզանում է գտնվում օլիմպիական շարժման թանգարանը։ Այն հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՝ ՄՕԿ-ի նախկին նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի նախաձեռնությամբ: Երկու տարի անց թանգարանը նվաճել է եվրոպական թանգարանի տիտղոսը: Տարեկան այցելուների թիվը 160 հազար մարդ է: Ավելի քան 10 հազար ցուցանմուշով թանգարանն օլիմպիական խաղերի աշխարհի ամենամեծ արխիվն է և հանդիսանում է Լոզանի զբոսաշրջային գլխավոր վայրերից մեկը։ Այնտեղ մշտապես անցկացվում են օլիմպիական շարժմանն առնչվող արվեստի գործերի ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ։ Մշտական ցուցահանդեսը բաղկացած է երեք հիմնական թեմաներից։ Այցը սկսվում է երրորդ հարկից, որտեղ << Օլիմպիական աշխարհ >> հատվածը այցելուներին տեղեկացնում է հին օլիմպիական խաղերի պատմությանը և ժամանակակից խաղերի վերածնունդը։ Երկրորդ հարկը նվիրված է օլիմպիական խաղերին։ Մշտական ցուցահանդեսի եզրափակիչ մասը ներառում է օլիմպիական ոգին։ Թանգարանի տարածքի գեղատեսիլ այգում կան սպորտային թեմատիկայով բազմաթիվ քանդակներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր