211652_close_icon
views-count10380 դիտում article-date 16:45 18-05-2020

Չինաստանը 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին

Չինաստանն առաջիկա 2 տարիներին 2 միլիարդ դոլար կհատկացնի այն երկրներին, որոնք կորոնավիրուսից տուժել են։ Դա վերաբերում է, հատկապես, զարգացող երկրներին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին այսօր՝ մայիսի 18-ի, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ «COVID-19 վիրուսի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու նպատակով Չինաստանը 2 միլիարդ դոլար կհատկացի հաջորդող 2 տարիների ընթացքում՝ պայքարելու համար վիրուսի դեմ, ինչպես նաև սոցիալ-տնտեական զարգացման համար»,-ասել է Չինաստանի նախագահը Առողջապահության համաշխարհային 73-րդ ասամբլեայի ժամանակ, որը տեղի է ունենում տեսակապով։

Նմանատիպ նյութեր