211652_close_icon
views-count6697 դիտում article-date 16:32 18-05-2020

Չինաստանի ղեկավարը գտնում է, որ ժամանակին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ պահել կորոնավիրուսի բռնկման մասին

Չինաստանը ժամանակին, առանց հապաղելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ պահել կորոնավիրուսի բռնկման մասին։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Նրա խոսքով՝ իր երկիրը միշտ հավատարիմ է եղել թափանցիկության և պատասխանատվության բարձր արժեքներին։ «Հետևաբար, ժամանակի էլ տեղեկացրել ենք ԱՀԿ-ին վիրուսային իրավիճակի մասին»,-ասել է Չինաստանի առաջնորդը։

Նմանատիպ նյութեր