211652_close_icon
views-count1071 դիտում article-date 16:06 18-05-2020

ՀՀ հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել Հալեպի զինվորական հոսպիտալին

Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։ Ինչպես հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից, բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

Նմանատիպ նյութեր