հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա տղամարդը

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա տղամարդը SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Շ-ն է։

Պարզվել է նաև, որ վերջինս իր բնակության վայրի վարչական տարածքում գտնվող «Թուրուսի խութ» կոչվող վայրում «ԱԿՍ» տիպի ինքնաձիգով կրակել է իր ծնոտի շրջանին, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց Գորիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սամվել Շ-ի ընկեր, համագյուղացի, 53-ամյա Ռոմիկ Գ-ն և ոստիկաններին է ներկայացրել նշված ինքնաձիգը՝ դատարկ պահունակով, և հայտարարել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում, Սամվել Շ-ի կրծքավանդակի վրա դրված։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք