4418 դիտում
15:53 18-05-2020
Պաշտպանի աջակցությամբ բեռնատարների վարորդները հատել են իրանահայկական պետական սահմանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։
Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել:
Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
544 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
637 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է