211652_close_icon
views-count10045 դիտում article-date 23:30 17-05-2020

Չինաստանի առաջատար համաճարակաբանը Ուհանին մեղադրել է կորոնավիրուսի բռնկման մասշտաբները թաքցնելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով խորհրդական, համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ չինական Ուհան քաղաքի իշխանությունները (որտեղից սկիզբ է առել կորոնավիրուսի վարակը), մինչև վերջ փորձել են թաքցնել վարակի տարածման իրական մասշտաբները: «Տեղի իշխանությունները այն ժամանակ չէին ցանկանում հայտնել ճշմարտությունը: Ամենասկզբում նրանք լռում էին և ես կարծում եմ,որ վարակվածների իրական թիվը ավելի շատ է եղել», ասել է նա CNN-ին տված հարցազրույցում: Նանշանը պարզաբանել է, որ տեղեկությունները թաքցնելու կասկածներն իր մոտ ծագել են այն բանից հետո, երբ Ուհանում վարակվման դեպքերի պաշտոնական թվերը 10 անընդմեջ նույն մակարդակի վրա էին մնում, մինչդեռ նույն ժամանակահատվածում վարակը արդեն սկսվել էր տարածվել երկրի սահմաններից դուրս: Համաճարակաբանը նաև նշել է, որ երբ հունվարի 18-ին ինքը անձամբ է քաղաք ժամանել՝ վարակի հետազոտման համար, տեղի շատ բուժաշխատողներ զգուշացնում էին, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան նշվում էր քաղաքային իշխանությունների զեկույցներում: «Ես շարունակում էի խնդրել, որ ինձ տրամադրեն իրական թվերը: Նրան մեծ դժկամության պատասխանեցին իմ հարցադրմանը», ասել է Նանշանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր