211652_close_icon
views-count9864 դիտում article-date 21:50 17-05-2020

Բժիշկները «արհամարանքի և ամոթի» միջանցք են սարքել Բելգիայի վարչապետի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելգիայում բժիշկները «արհամարանքի և ամոթի» միջանցք են կազմակերպել վարչապետ Սոֆի Վիլմեսի համար, որը այցելել էր երկրի առաջատար հիվանդանոցներից մեկը՝ «Սեն-Պիերը», որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերի նրա անձնակազմին: Իրենց վրդովմունքը ցույց տալու համար, թե ինչպես են կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկրի իշխանությունները վերաբերվում առողջապահության համակարգին, բժիշկները հիվանդանոց տանող ասֆալտե ճանապարհի երկու կողմում շարք են կանգնել և վարչապետի ավտոշարասյան մոտենալուն զուգահեռ մեքենաներին թիկունքով են շրջվել: Բժիշկների արհիմության ներայացուցիչ Դիրկ Վան Օվերտվելտդը հայտարարել է, որ բուժանձնակազմի աշխատակիցները ֆինանսական փոխհատուցում են պահանջում կամ աշխատավարձի բարձրացում՝ «վերջին երկու ամիսների ծանրագույն աշխատանքի դիմաց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր