211652_close_icon
views-count3777 դիտում article-date 22:48 17-05-2020

ԱՄՆ-ում հայտարարել են, որ տնտեսությունը չի վերականգնվի, քանի դեռ չի ստեղծվել պատվաստանյութը

ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը կարող է ձգձգվել մինչև հաջորդ տարի և նախկին մակարդակին հասնելը կարող է կախված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումից: Այս մասին հայտարարել է Դաշնային ռեզերվային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը: «Տնտեսությունը կվերականգնվի: Դա որոշ ժամանակ կխլի, կարող է ձգվել մինչև հաջորդ տարվա վերջը: Մենք իսկապես չգիտենք», ասել է Փաուելը CBS-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքերով, տնտեսությունը անշեղորեն կվերականգնվի այս տարվա երկրորդ կեսում, եթե չլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Սակայն որպեսզի տնտեսությունն ամբողջությամբ վերականգնվի, «մարդիկ պետք է վստահ լինեն իրենց ուժերին, իսկ դրա համար, միգուցե, հարկ լինի սպասել պատվաստանյութին»: Ապրիլին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը գերազանցել է 1940 թվականի մաքսիմումը: Նախորդ տարի աշխատատեղերը կորցրել են 20,5 միլիոն մարդ: Գործազրկության մակարդակը աճել է ռեկորդային 14,7%-ի:

Նմանատիպ նյութեր