211652_close_icon
views-count40250 դիտում article-date 15:57 17-05-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաեները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Audi-ի ուղևորներ, Մրգաշեն գյուղի բնակիչներ, 33-ամյա Սարգիս Ա.-ն և 36-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը: Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր