հիմնական կայք
Լրահոս

ԵՀՄ-ն «Եվրատեսիլ 2020» մրցույթը փոխարինեց Աթենա Մանուկյանի մասնակցությամբ շոու ծրագրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՀՄ-ն «Եվրատեսիլ 2020» մրցույթը փոխարինեց Աթենա Մանուկյանի մասնակցությամբ շոու ծրագրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի մասնակիցների և երկրպագուների սպասելիքներն ինչ-որ չափով արդարացնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը մայիսի 16-ին մրցույթին փոխարինող շոու ծրագիր ներկայացրեց, որը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսարձակիր, Եվրոպա» շոու ծրագրի շրջանակում ներկայացվեցին մրցույթի տարբեր տարիների լավագույն մասնակիցների ելույթները, իսկ այն երգիչները, որոնք պետք է մասնակցեին «Եվրատեսիլ 2020»-ին, տեսակապով միացան ծրագրին՝ խոսելով այն մասին, որ երաժշտությունը միավորում է բոլորին:

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, որը պետք է ներկայացներ Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին, նշեց. «Հուսամ՝ բոլորդ առողջ եք և ապահով: Գուցե թվա՝ շղթայված եք, բայց սա իսկապես հրաշալի ժամանակ է ձեր թանկարժեք ադամանդները պահպանելու համար: Թույլ տվեք, որ դրանք փայլեն ձեզ վրա ճիշտ պահին: Մի՛ մոռացեք, որ դա անհնար է թվում, քանի դեռ չի արվել: Վստահ եմ, որ շատ շուտով կհանդիպենք: Առողջ եղեք: Սիրում եմ ձեզ»:

Շոու ծրագրի ավարտին «Եվրատեսիլ 2020»-ի բոլոր մասնակիցները միասին կատարեցին «Love Shine a Light» երգը:


«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

Մրցույթին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց Եվրոպայում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով:

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք