հիմնական կայք
Լրահոս

Իսրայելում՝ իր բնակարանում, հայտնաբերվել է Չինաստանի դեսպանի դին

Իսրայելում՝ իր բնակարանում,  հայտնաբերվել է Չինաստանի դեսպանի դին Այսօր՝ մայիսի 17-ին, Թել Ավիվի իր բնակարանում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը, վկայակոչելով Իսրայելի պաշտոնական աղբյուրները:


Աղբյուրի տեղեկություններով՝ 57-ամյա Դու Ուեի մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում: Ոստիկանության ներկայացուցիչը միայն հայտնել է, որ իրավապահները ուսումնասիրում են մահվան հանգամանքները:

Իսրայելի Channel 12 հեռուստաընկերությունը հաղորդել է, որ դեսպանի մահվան պատճառը բնական է եղել. Դու Ուեն մահացել է քնած ժամանակ:

Չինաստանում դեսպանին սպասում էին կինն ու որդին:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք