հիմնական կայք
Լրահոս

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսը 100 տոկոսով արգելափակող հակամարմին են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսը 100 տոկոսով արգելափակող հակամարմին են հայտնաբերել News.am-ը Sorrento Therapeutics դեղագործական ընկերությունից ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, նրանց հայտարարության համաձայն, 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Fox News-ին։


Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակությամբ հարյուրավորների։ Դրանից հետո, գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ունակ է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակվելուց։

Նշվում է, որ այն պարուրում է վիրուսը եւ չորս օրից հեռացնում այն օրգանիզմից: «Ընդգծում ենք, որ սա դեղամիջոց է: Կա լուծում, որը հաստատ գործում է»,- ասել է Sorrento Therapeuticsի հիմնադիր Հենրի Ջին: Առայժմ փորձեր կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերությունը դեռեւս չի ստացել դեղը թողարկելու թույլտվություն:

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք