211652_close_icon
views-count1164 դիտում article-date 10:30 17-05-2020

Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նորվեգացի գործընկերոջը Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվե­գիա­յի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք: Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրա­պնդմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։ Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր