4003 դիտում
23:39 16-05-2020
Գերմանիայի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ կարանտինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ՝ երկրի տարբեր շրջաններում դուրս են եկել փողոցներ և մասնակցել բողոքի ակցիաների՝ ընդդեմ կորոնավիրուսի վարակի պատճառով մտցված սահմանափակումների:
Երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը զգալիորեն քիչ է, քան՝ եվրոպական հարևան երկրներում, սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պնդել է, որ կարանտինը շարունակվի: Նրա կարծիքով, դա կնպաստի վարակի տարածման դանդաղեցմանը և կկանխարգելի պանդեմիայի երկրորդ ալիքը, սակայն երկրի քաղաքացիները համաձայն չեն այդ տեսակետի հետ:
Ցուցարարները փողոցներում բողոքում են արդեն երկրորդ օրն անընդմեջ: Այսօր նրանք երթ են կազմակերպել Բեռլինով մեկ և նրան հարակից Բրանդենբուրգի շրջանում:
Այսօրվա դրությամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 173 հազար մարդ, մահացել է 7900 հոգի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3285 դիտում
12:35 11-11-2017
Ֆիլիպիններում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահի այցի
2607 դիտում
13:50 25-10-2020
Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8882 դիտում
22:48 22-03-2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կարանտինի ուղարկեցին՝ կորոնավիրուսի կասկածի պատճառով
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը