հիմնական կայք
Լրահոս

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում մշակվող հրթիռի մասին, որը 17 անգամ գերազանցելու է ձայնի արագությանը

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում մշակվող հրթիռի մասին, որը 17 անգամ գերազանցելու է ձայնի արագությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր երկիրն աշխատում է հրթիռի ստեղծման ուղղությամբ, որը կարող է թռչել 17 անգամ արագ, քան ներկայիս հրթիռները, հայտնել է NBC News-ը։


«Մենք այն անվանելու ենք «սուպեր-պուպեր» հրթիռ։ Եվ ես լսել եմ, որ այն 17 անգամ արագ է թռչելու, քան ներկայիս հրթիռները»,-ասել է Թրամփը ԱՄՆ Տիեզերական ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ, որի ժամանակ նաև ներկայացվել է Տիեզերական ուժերի նոր դրոշը։

Թրամփը ԱՄՆ Տիեզերական ուժերի ստեղծման մասին հրամանագիրը ստորագրել էր 2019 թվականի դեկտեմբերին։

Նա նշել է, որ Ռուսաստանի հրթիռները 5 անգամ ավելի արագ են թռչում սովորական հրթիռներից, իսկ Չինաստանն աշխատում է հրթիռի ստեղծման վրա, որը թռչելու է 5-6 անգամ արագ, ամերիկյան կողմի մշակած հրթիռը լինելու է աշխարհում ամենաարագը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք