հիմնական կայք
Լրահոս

Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ի ժամը 08:45-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք