211652_close_icon
views-count2931 դիտում article-date 22:01 15-05-2020

Հայկ Մարտիրոսյանը՝ մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Մայիսի 15-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը կազմակերպել էին մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյանը։ 6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, 5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարի ընթացքում խստիվ պահպանվել են COVID-19 դեմ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ մասնակիցները պարտադիր կրում էին դիմակ և ձեռնոցներ, իսկ շախմատի խաղաքարերը՝ ախտահանվում:

Նմանատիպ նյութեր