211652_close_icon
views-count4174 դիտում article-date 21:27 15-05-2020

ԵԽ պաշտոնյան Ռուբեն Մելիքյանին նամակով տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ին վերաբերող փոփոխությունների վերաբերյալ. «ՈՉ»-ի հայտարարությունը

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։ Այս մասին ասվում է «ՈՉ» քարոզչական խմբի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ: «Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։ Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվեն թե՛ ՀՀ Սահմանադրությունը և թե՛ իրավունքի գերակայության պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր