211652_close_icon
views-count996 դիտում article-date 18:28 15-05-2020

Տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը

Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր։ Քննարկվել է համաճարակի հետևանքով օլիմպիական շարժմանն ազդած ֆինանսական խնդիրը։ Նշվել է , որ դժվար է հաշվարկել բոլոր հետևանքները և ծրագրեր կազմել առկա հանգամանքներում։ Գործկոմը հաստատել է մինչև 800 միլիոն դոլար աջակցության փաթեթը, որը կուղղվի կորոնավիրուսի ազդեցության հաղթահարմանը։ Գումարի 150 մլն դոլարը կտրամադրվի միջազգային ֆեդերացիաներին և ԱՕԿ –ներին։ Որոշվել է , որ ՄՕԿ -ի 136 րդ նստաշրջանը կանցկացվի ընթացիկ տարվա հուլիսի 17 –ին՝ հեռավար ձևաչափով։ Կորոնավիրուսի համաճարակը չի ազդել Պեկինում 2022թ․ անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի աշխատանքների վրա։ Նախապատրաստությունը լավ է ընթանում: Հունիսին տեղի կունենա խաղերի համակարգող հանձնաժողովի հերթական նիստը՝ ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների մասնակցությամբ: Միջազգային օլիմպիական կոմիտեն աշխատում է առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ / հետ՝ Տոկիոյի մարզահանդեսն անվտանգ անցկացնելու ուղղությամբ: Գործկոմը լսել է Տոկիոյի խաղերի համապատասխան աշխատանքային խմբի ներկայացրած զեկույցը։ Հանձնախումբը սերտ կապի մեջ է կազմկոմիտեի և Ճապոնիայի իշխանությունների հետ։ Թոմաս Բախը տեսակոնֆերանսում շեշտել է, որ խաղերի անցկացման ժամկետները հետագայում կրկին չեն փոխվի և վստահություն է հայտնել, որ խաղերը կսկսվեն հուլիսի 21-ին և դրանք անվտանգ կլինեն մասնակիցների համար: Դեռևս մի տարի երկու ամիս կա և չպետք է շահարկել ապագայի թեման, - ասել է Բախը։

Նմանատիպ նյութեր