211652_close_icon
views-count556 դիտում article-date 19:03 13-05-2020

ՖԻՖԱ-ն չի ընտրի տարվա լավագույններին և չի անցկացնի մրցանակաբաշխություն

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ / չի ընտրի տարվա լավագույններին և չի անցկացնի մրցանակաբաշխություն: Հանդիսավոր արարողությունը նախատեսված էր սեպտեմբերին՝ Միլանում, սակայն այն չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով: The Best FIFA Football Awards մրցանակներով պարգևատրվում էին լավագույն կին և տղամարդ ֆուտբոլիստները, կանանց և տղամարդկանց թիմերի լավագույն մարզիչները, լավագույն դարպասապահները, լավագույն գոլի հեղինակը և այլն: ՖԻՖԱ –ի 70-րդ կոնգրեսը , որը նշանակված էր հունիսի 5 –ին, տեղի կունենա ավելի ուշ՝ սեպտեմբերի 18-ին / առցանց եղանակով /։

Նմանատիպ նյութեր