211652_close_icon
views-count38631 դիտում article-date 16:35 13-05-2020

Արարատի քաղաքապետարանի ու «Վեոլիա Ջրի» քար անտարբերության շնորհիվ տևական ժամանակ է, քաղաքի Աբովյան 12 շենքում տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն. «Վեոլիա Ջուր»-ն էլ «ջայլամի կեցվածք է ընդունել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատ քաղաքի Աբովյան 12 շենքում: Շենքը մաս-մաս քայքայվում է: 4-րդ կարգի վթարային հանրակացարանը կոյուղաջրերի շրջափակման մեջ է հայտնվել: Բացի գարշահոտից, վնասվում են նաև շենքի պատերը, հատակները, նկուղներում խոնավություն է տիրում, իսկ ապրելն ամեն օր ավելի վտանգավոր է դառնում: Սա էլ բավական չէր, վերջին մի քանի ամիսներին խմելու ջրի խողովակն է պայթել: Հիմա կոյուղաջուրն ու խմելու ջուրը հոսում են՝ միմյանց խառնվելով ու լցվում շենքի տարածքը: Անցուդարձ անելը դարձել է անհնարին, իսկ հակասանիտարական վիճակը օր-օրի ավելի է սրվում: Բնակիչների խոսքով՝ խողովակը վնասել են, երբ փորձել են վերանորոգել բարձրավոլտ էլեկտրալարը: Բնակիչների ահազանգը չի ուշացել, քաղաքապետարան դիմելուց հետո նաև «Վեոլիա Ջուր» են զանգահարել: Քաղաքապետարանի աշխատակիցները եկել են, ուսումնասիրել են խնդիրը, սակայն հայտնել են, որ խնդիրը իրենցը չէ, կոյուղատարերը պետք է «Վեոլիա Ջուրը» վերանորոգի: Հավաքվածներին շենքի ճակատագիրն անհանգստացնում է, քանի որ ապրելու այլ տեղ չունեն: Ըստ բնակիչների հաշվարկների՝ այստեղ մոտ 20 տնտեսություն կա, այդ թվում՝ նաև բազմազավակ ընտանիքներ, իսկ սեփականաշնորհման համար մեծ գումարներն են պահանջում: Քաղաքացիները նաև հնարավոր վտանգների մասին են բարձրաձայնում: Հոսող ջրերն ամեն օր ավելի են մոտենում բարձրավոլտ էլեկտրալարին: Բնակիչները պատկան մարմիններին կոչ են անում չանտեսել իրենց խնդիրը և օր առաջ վերանորոգել խմելու ջրի խողովակն ու կոյուղատարերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր