հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ իրավիճակը Վերին Լարսում շարունակվում է. վրացի սահմանապահները գիշերը հարձակվել են նեյտրալ գոտում օրեր շարունակ մնացած հայերի վրա. ՖՈՏՈՌեՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակը Վերին Լարսում շարունակվում է. վրացի սահմանապահները գիշերը հարձակվել են նեյտրալ գոտում օրեր շարունակ մնացած հայերի վրա. ՖՈՏՈՌեՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ը հերթական ահազանգն է ստացել Վերին Լարսւմ օրեր շարունակ մնացած, անորոշության մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ գիշերը 01:30-ին, երբ իրենք ավտոմեքենաներում քնած են եղել, վրացական անցակետի հերթափոխի պետը հարձակվել է իրենց վրա:


Ահազանգած տիկին Մարինեի խոսքով՝ վրացի աշխատակիցները սպառնացել են իրենց, 10 րոպե ժամանակ տվել, անգամ փորձել են վրաերթի ենթարկել իրենց հետ գտնվող տղաներից մեկին: Կատարվածի մասին ահազանգել են ոստիկանություն, սակայն արձագանք մինչ այս պահը չեն ստացել. «Իրենց սմենի պետն էր, միգալկեքը միացրած՝ մոտիկացավ, մենք քնած էինք, տղերքը հելան, քշում էր տղերքի վրա, զանգել եմ իրենց 9-11, ասում եմ՝ խնդրում եմ, ոստիկանություն ուղարկեք, ինձ լավ չեմ զգում, շտապօգնություն ուղարկեք, մենակ հանգստացնում էին հեռախոսով…սմենի պետը քշեց էս կողմ, քշեց էն կողմ, գնաց, էկավ, բա՝ ձեզ 10 րոպե ժամանակ եմ տալիս: Տղերքից մեկին ասել ա՝ զա պրինցիպ քեզ կանդալներով եմ տանելու, էս կնիկն էլ, որ մեռնի, ստեղ են թաղելու, բայց ես իրա հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, անգամ չեմ խոսել հետը:

Մենք այսքան օր նեյտրալ գոտում ենք գտնվում, մի հատ զիբիլ, մի հատ սիգարետի մնացորդ չենք թափել, զուգարան մեկ-մեկ են գնում, ավելն առած՝ մաքրում ենք մեր հետեւից, էս մարդն ասում է՝ զա պրինցիպ է ընկել, բայց ո՞րն է պրինցիպը, չգիտեմ»:

Տիկին Մարինեի խոսքով՝ Վրաստանի անցակետի պետը պահանջել է հեռանալ տարածքից՝ ուղարկելով Ռուսաստանի տարածք, ասել է, թե՝ անօրինական են եկել, բայց կնոջ խոսքով՝ իրենք օրինական են հասել այդտեղ. «Մենք արդեն 30 հոգի ենք, գնալով շատանում ենք, խնդրում եմ ձեզ, օգնեք, դուրս գանք այստեղից, սմենի պատն ասում ա՝ անօրինական ենք եկել, բայց մենք նորմալ անցել ենք, Ռուսաստանը մեզ բաց է թողել, բարի ճանապարհ է մաղթել, եկել, հասել ենք վրացական պատին, մենք ի՞նչ ենք արել իրենց, սաղս քնած էինք, եկավ, հարձակվեց մեր վրա: Տամոժնուց 4 հոգի եկավ, իրա հետ վրացերեն խոսեցին, երեւի խոսեցին իր վրա, հետո գնաց ու գնաց»:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք