211652_close_icon
views-count733 դիտում article-date 11:15 13-05-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևա­չափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաս­տա­կամությունը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղա­ղություն և ներդաշնակություն»։

Նմանատիպ նյութեր