211652_close_icon
views-count144292 դիտում article-date 22:00 12-05-2020

Ժողովրդական խոսքն ասում է. «Աչքդ թեքում ես, բանիդ տերը չես». ինչպես մեկ գիշերում Երևանում թալանեցին մի քանի թանկարժեք ավտոմեքենաների համարանիշներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ մայիսի 11-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենաների մի քանի թալանման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ինգա Պ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքի բակում կայանված Mercedes մակնիշի 53 ZZ 033 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ինգա Պ.-ն աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկում՝ որպես ավագ մասնագետ: Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 39-ամյա Արսեն Մ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն աշխատում է «ԱԻՏՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Նույն օրը նույն շենքի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ.-ն նույնպես դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի 10 RX 500 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 25-ամյա Միհրան Չ.-ն և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացելեն նշված շենքի բակում կայանված իրեն պատկանող Infiniti մակնիշի 01 MZ 777 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: ֆոտոլրագրողը հայտնում է, բոլոր գողությունների փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին հանրապետությունում կրկնակի ավելացել են ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքերը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր