հիմնական կայք
Լրահոս

Լուկաշենկոն Բելառուսում կորոնավիրուսային իրավիճակը համարել է «տանելի»

Լուկաշենկոն Բելառուսում կորոնավիրուսային իրավիճակը համարել է «տանելի» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խորը համոզմամբ՝ COVID-19 վիրուսի հետ կապված իրավիճակը իր երկրում տանելի է։ Այդ մասին հայտնում է BELTA-ն։


Նա հավելել է, որ մի քանի երկրներ հետևել են Բելառուսի օրինակին վիրուսի հանդեպ մոտեցման հարցում, և Բելառուսի որդեգրած մոտեցումը համավարակի դեմ պայքարում արդեն «տալիս է իր արդյունքները»։

«Նայեք արևմտյան պետություններին. նրանք քիչ-քիչ սկսել են աշխատել, սկսել է աշխատել տնտեսությունը, իսկ դա միլիոնավոր մարդիկ են»,-ասել է Բելառուսի նախագահը։

Նշենք, որ Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24 հազարի։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք