211652_close_icon
views-count4178 դիտում article-date 10:18 11-05-2020

COVID-19. աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 4,1 միլիոնը

Մայիսի 11-ի դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4,1 միլիոնից։ Համավարակը տարածված է աշխարհի 187 երկրներում։ Այդ մասին են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները։ Այսպես, COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 4,102,849-ի։ Վերջին օրերին վարակակիրների թիվն ավելացել է 78,1 հազարով։ Համավարակի ողջ ընթացքում մահացել է 282,719, ապաքինվել է 1,41 միլիոն մարդ։ Առավել շատ զոհերի թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակից մահացել է 79,528 պացիենտ։

Նմանատիպ նյութեր