հիմնական կայք
Լրահոս

Իրանը սխալմամբ հրթիռ է արձակԵլ իր ռազմանավի ուղղությամբ. կան զոհեր

Իրանը սխալմամբ հրթիռ է արձակԵլ իր ռազմանավի ուղղությամբ. կան զոհեր Իրանի ռազմածովային ուժերին պատկանող «Ջամարան» ականակիրը Օմանի ծովածոցում անցկացվող զորավարժությունների ժամանակ սխալմամբ հրթիռ է արձակել՝ խոցելով սեփական՝ «Քոնարաք» հածանավը։


Այդ մասին Twitter-ում հայտնել է TASNIM գործակալության քաղաքական բաժնի տնօրեն Մահդի Բահտիարին։

Նախնական տվյալներով՝ ողբերգական պատահարի հետևանքով զոհվել են հածանավի բոլոր 40 անդամները։

Արձակված հակատանկային C-802 հրթիռի կողմից խոցված հածանավը խորտակվել է։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք