211652_close_icon
views-count18730 դիտում article-date 09:32 11-05-2020

Ուհանում կրկին կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվում

Չինաստանում վերջին օրերին արձանագրվել է CՕVID-19 վիրուսի 17 նոր հաստատված դեպք, որից 12-ը՝ առանց նախանշանների։ Այդ մասին հայտնել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն, փոխանցում է Interfax-ը։ Պացիենտներից 10-ը վարակվել է երկրի ներսում, 2-ը՝ Հուբեյ նահանգում։ Նախօրեին Ուհանում հաստատվել է ապրիլի 3-ից մինչ այսօր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Ուհանում 5 վարակակիրները հոսպիտակացված են։

Նմանատիպ նյութեր