211652_close_icon
views-count31503 դիտում article-date 23:54 10-05-2020

Վրաստանում Հայաստանի դեսպանը հերքում է անհերքելին. ՀՀ քաղաքացիները մնացել են Լարսում և չեն կարողանում հայրենիք վերադառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 8-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/08/1154318/]ստացել[/url] Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող մի շարք քաղաքացիներից, ովքեր հայտնել էին, որ որոշ ժամանակ առաջ որոշել են սեփական մեքենաներով գալ Հայաստան: Ըստ քաղաքացիների՝ նրանք կարողացել էին անարգել հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը, սակայն Վրաստանի տարածք մուտք գործել չեն կարողանում, ինչի հետևանքով արդեն մի քանի շաբաթ է, գտնվում են չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ահազանգած քաղաքացիներից մեկն ասել էր. «Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին»: Նույն օրը Վրաստանում ՀՀ դեսպանությունը [url=https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1703590716450197/?type=3&theater]հայտարարություն[/url] էր տարածել, որտեղ հերքել էր SHAMSHYAN.com-ի հայտնած տեղեկատվությունը։ «Դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։ Տեղեկացնենք նաև, որ դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել կայքում նշված քաղաքացիների հետ», նշված էր դեսպանատան հայտարարության մեջ: Մինչդեռ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը շարունակում են ահազանգեր ստանալ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ մնացել են Վրաստանի տարածքում և չեն կարողանում Հայաստան մուտք գործել: Որպես դրա ապացույց, մեր ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել, որտեղ հայ քաղաքացիներից մեկը օրեր շարունակ մնում է Լարսի անցակետի մոտ և վերադառնալու որևէ հնարավորություն չունի: Մենք Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին առաջարկում ենք անձամբ մեկնել Լարս և սեփական աչքերով տեսնել այն, ինչը բոլորիս է տեսանելի, համոզվի իր հերքած, բայց իրականությանը համապատասխանող փաստերում: Թեկուզ օրը 10 անգամ հերքելով քաղաքացիների ահազանգերը, դրանից Վրաստանի տարածքում մնացած հայերի խնդիրը չի լուծվելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր